Իրանցի այլախոհները հայտարարել են, որ Թեհրանը միջուկային զենքի մշակում Է կատարում գետնի տակ գտնվող գաղտնի օբյեկտում՝ չնայած միջուկային ծրագրի շուրջը միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը :

 

Ինչպես Վաշինգտոնում հայտնել Է Իրանական դիմադրության ազգային կենտրոնի (NCRI) ներկայացուցիչ Ալիռըզա Ջաֆարզադեն, NCRI-ի տվյալներով, «Լավիզան-3» անվանմամբ համալիրը գտնվում Է Թեհրանի մոտ: Ջաֆարզադեի խոսքով՝ այդ օբյեկտը «գտնվում Է խորը գետնի տակ՝ թունելների եւ ստորգետնյա կառույցների ցանցում», այն ունի ռադիացիոն ճառագայթման նկատմամբ կայուն հատուկ դռներ, որպեսզի «ճառագայթման արտահոսքերը չգրանցեն ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները»:

 

NCRI-ի տվյալներով՝ համալիրը բաղկացած Է մի քանի յարուսներից, դրանք միացնում Է թունելը, որից այն կողմ գտնվում են չորս զուգահեռ սրահներ ավելի քան 40 մետր խորության վրա: Ի հաստատումն համալիրի գոյության, որտեղ իբր ուրանի հարստացում Է կատարվում միջուկային զենք ստեղծելու համար, իրանցի այլախոհները ներկայացրել են երկու լուսանկար: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դրանցից մեկի վրա երեւում Է 40 սանտիմետր հաստությամբ կապարե դուռ, որը, նրանց խսքով, համալիրը պաշտպանում Է ճառագայթման ներգործությունից, ինչպես նաեւ «Լավիզան-3»-ի ենթադրյալ սխեման:

 

Այլախոհների կարծիքով՝ այդ համալիրում 2008 թվականից ուրանի հարստացում Է կատարվում: NCRI-ում կարծում են, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք Է կատարի օբյեկտի «անհապաղ տեսչական ստուգում»:

 

«Լավիզան-3» համալիրի եւ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման պաշտոնական հավաստում չկա: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին: