Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր տեղի ունեցան հերթական հանդիպումները:
Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Մոնակոյին», Լևերկուզենի «Բայերը»՝ Մադրդի «Ատլետիկոյին»:
«Արսենալը» 1:3 հաշվով պարտվեց «Մոնակոյին»: Հյուրերի կազմում աչքի ընկան Ժոֆրեյ Կոնդոգբիան (38), Դիմիտար Բերբատովը (53), իսկ խաղավարտին աչքի ընկավ նաև Յանիկ Ֆերեյրա Կարասկոն: Դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Չեմբերլենը:
«Բայեր»-«Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով: Գոլը 57-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Հաքան Չալհանօղլուն: