Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին է, որ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման շուրջ արհեստական հիստերիա է ստեղծվել, եւ հայտարարում է, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստ ի Գրուզիա»-ին, կառավարության ղեկավարը հայտարարել է փետրվարի 26-ի երեկոյան մամուլի համար արված հայտարարության մեջ:

 

«Կառավարությունը մոբիլիզացված է: Մենք սերտ կապի մեջ ենք Ազգային բանկի հետ, եւ ես կարծում եմ, որ հիստերիկան իրոք արհեստականորեն է ստեղծվել, դա հատկապես վերաբերում է ԶԼՄ-ներին: Մեզ անհրաժեշտ է հանգստացնել, նորմալացնել ու կայունացնել իրադրությունը: Ցանկանում եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վիճակը շտկենք հնարավորինս արագ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

Փետրվարի 26-ին ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տարածել է հատուկ հայտարարություն, որում Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեին մեղադրել է անգործության մեջ, ինչը հանգեցրել է «ազգային արժույթի ճգնաժամին»: Նրա խոսքով՝ բոլոր օբյեկտիվ գործոնների հաշվառմամբ լարիի փոխարժեքը չպետք է գերազանցի ԱՄՆ-ի մեկ դոլարի դիմաց երկու լարին, եւ Ազգային բանկի նախագահը պետք է «համարժեք քայլեր» ձեռնարկի:

 

Լարիի կտրուկ անկման կպակցությամբ Վրաստանի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել ֆինանսների նախարարության շենքի մոտ եւ պահանջել նախարար Նոդար Խադուրիի հրաժարականը: «Մեր առաջին պահանջը ֆինանսների նախարարի հրաժարականն Է: Ոչ մի արժութային հիմնադրամ: Թող Բիձինա Իվանիշվիլին խոստացված միլիոնները ներդնի Վրաստանի տնտեսության մեջ, եւ այդ խնդիրները կլուծվեն: Թող նախարարը կոնկրետ ասի՝ երբ Է լարին վերադառնալու նախկին փոխարժեքին»,-լրագրողներին հայտարարել Է «Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Բեժան Գունավան:

 

Իր հերթին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողներին հայտարարել Է, թե անհրաժեշտ Է մշակել ծրագիր, որը երկրին կօգնի արագորեն դուրս գալ ազգային արժույթիանկման հետեւանքով ստեղծված իրադրությունից: «Մենք իրազեկ շատ անձանցից մանրամակրկիտ լսեցինք ստեղծված իրադրության վերլուծությունը: Այժմ սպասում ենք, որ կլսենք այդ իրադրությունից արդյունավետորեն դուրս գալու պլանի մասին: Այդ վերլուծության մեջ մենք տեսնում ենք, թե ինչ գործոններ են պայմանավորել լարիի փոխարժեքի անկումը: Այսօր մեզ հետաքրքրում Է, թե ինչպես ենք դուրս գալու այդ իրավիճակից»,-ասել Է Մարգվելաշվիլին:

 

ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից եւ վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել Է 1 դոլարի դիմաց 2,2635 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել Է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի: