Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին է, որ լարիի փոխարժեքի անկման մեջ ոչ մի վատ բան չկա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել նոյեմբերի 20-ից եւ այսօրվա դրությամբ 1 դոլարի դիմաց կազմում Է 1,86 լարի: Վերջին ժամանակներս Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը պահպանվում էր 1,74-1,76 լարիի մակարդակի վրա:

 

«Կարիք չկա աժիոտաժ ստեղծել: Երկրի տնտեսությունը կայուն Է, իսկ լարիի փոխարժեքը տատանվում Է: Դոլարի ամրապնդում Է տեղի ունենում շատ երկրներում, եւ Վրաստանը բացառություն չԷ: Ամեն ինչ նորմալ Է, դրանում ոչ մի վատ բան չկա»,-դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է Իվանիշվիլին:

 

Մինչդեռ ընդդիմությունը ազգային արժույթի փոխարժեքի անկման համար մեղադրում Է Վրաստանի կառավարության տնտեսական թիմին եւ պահանջում Է պաշտոնից հեռացնել նախեւառաջ ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: