Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի կտրուկ անկման կպակցությամբ Վրաստանի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փետրվարի 26-ին Թբիլիսիում բողոքի ակցիա են անցկացրել ֆինանսների նախարարության շենքի մոտ եւ պահանջել նախարար Նոդար Խադուրիի հրաժարականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել Էին պլակատ, որի վրա պատկերված Էր 1 լարի թղթադրամը (մոտավորապես 2,26 դոլար)՝ Խադուրիի դիմանկարով: Ցուցարարները կենդանի շղթա են կազմել եւ նույնիսկ փորձել են ներխուժել շենք, բայց ոստիկանությունը խոչընդոտել Է դրան, ինչը հանգեցրել Է խոսքակռվի ու ընդհարումների:
«Մեր առաջին պահանջը ֆինանսների նախարարի հրաժարականն Է: Ոչ մի արժութային հիմնադրամ: Թող Բիձինա Իվանիշվիլին խոստացված միլիոնները ներդնի Վրաստանի տնտեսության մեջ, եւ այդ խնդիրները կլուծվեն: Թող նախարարը կոնկրետ ասի՝ երբ Է լարին վերադառնալու նախկին փոխարժեքին»,-լրագրողներին հայտարարել Է «Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Բեժան Գունավան:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ մեկ շաբաթից՝ մարտի 4-ին, ընդդիմադիրները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի տան մոտ:
Ընդդիմությունը քանիցս հայտարարել Է, որ, չնայած քաղաքականությունից Իվանիշվիլիի հեռանալուն, նա շարունակում Է կառավարել երկիրը, բայց արդեն «կուլիսների հետեւից»: Դրան ի պատասխան, իշխող կոալիցիայի հիմնադիրը հայտարարել Է, որ Վրաստանի իշխանությունները միայն հաշվի են առնում իր կարծիքը:
Բողոքի ակցիան անցկացրել են «Ազատ Վրաստան», «Բարենորոգիչներ» եւ «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցությունները:
«Իշխանությունների չկշռադատված քայլերը Վրաստանին տանում են մի իրավիճակի, որում մի քանի տարի առաջ հայտնվել Էր Հունաստանը, երբ այդ երկրի իշխանությունները ճգնաժամից դուրս գալու համար սկսեցին խոշոր վարկեր վերցնել միջազգային հիմնադրամներից, ինչը վերջնականապես ոչնչացրեց Հունաստանի տնտեսությունը»,-նշել են «Ազատ Վրաստան» կուսակցությունում:
Ավելի վաղ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ Է արել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ «քավել մեղքերը»՝ 1 մլրդ լարի (մոտավորապես 455 մլն դոլար) հատկացնելով ազգային արժույթը փրկելուն:
Իր հերթին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 25-ին լրագրողներին հայտարարել Է, թե անհրաժեշտ Է մշակել ծրագիր, որը երկրին կօգնի արագորեն դուրս գալ ազգային արժույթիանկման հետեւանքով ստեղծված իրադրությունից: «Մենք իրազեկ շատ անձանցից մանրամակրկիտ լսեցինք ստեղծված իրադրության վերլուծությունը: Այժմ սպասում ենք, որ կլսենք այդ իրադրությունից արդյունավետորեն դուրս գալու պլանի մասին: Այդ վերլուծության մեջ մենք տեսնում ենք, թե ինչ գործոններ են պայմանավորել լարիի փոխարժեքի անկումը: Այսօր մեզ հետաքրքրում Է, թե ինչպես ենք դուրս գալու այդ իրավիճակից»,-ասել Է Մարգվելաշվիլին:
ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից եւ վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել Է 1 դոլարի դիմաց 2,2635 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել Է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի: