Ստամբուլում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտակայքում թուրք ոստիկանները չեզոքացրել են մահապարտ ահաբեկչի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հյուպատոսարանի շենքի մոտակայքում պայթուցիկներով կասկածելի անձ է: Հյուպատոսարանում տագնապ է հայտարարվել, մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ժամանել են դեպքի վայր:

 

Ոստիկանությունը կասկածյալին երկար համոզելուց հետո միայն կարողացել է չեզոքացնել և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: