Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները պատրաստ են վերադարձնել ծանր տեխնիկան Դոնբասում նախկին դիրքերին՝ հակառակորդի կողմից Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու դեպքում: Այս մասին հայտնել է interfax.ru-ն:
«Ցանկացած ժամանակ, ցանկացած պահի մեր զինվորականները պատրաստ են վերադարձնել տեխնիկան նախկին դիրքերին և սեղմ, ամենակարճ ժամանակում հակահարված տալ թշնամուն»,- ասել է Պորոշենկոն:
Նախօրեին ԵԱՀԿ դիտորդները հաստատել են, որ Ուկրաինայում կոնֆլիկտի երկու կողմերը սկսել են ծանր սպառազինության հետքաշումն առջևի գծից: