68 կողմ, 6 դեմ և 23 ձեռնպահ ձայներով քիչ առաջ ԱԺ-ն վավերացրեց «Շահութահարկի մասին» օրենքը:

 

Նշենք, որ մինչ օրենքի նախագիծը քվեարկման դնելը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը համարում է օրենքը ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ:

 

«Մենք կոչ ենք անում, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են և վերանայեն իրենց մոտեցումը»,- ասաց Զուրաբյանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խիստ հարգելի պատճառներով ԲՀԿ-ն չի հասցրել ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ օրենքի այս նախագծին, ուստի ԲՀԿ խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծը հում է, չեփված և հորդորեց գործընկերներին չքվեարկել: