ԱՊՀ երկրների մեջ սննդի վրա բոլորից շատ հարկադրված են ծախսել Ադրբեջանի քաղաքացիները: Ադրբեջանցիներն ընտանեկան բյուջեի կեսից ավելին ծախսում են ուտելիքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՄԻՐ 24» հեռուստաալիքը, նման հետեւություն արել են «ՎՏԲ-կապիտալ»-ի վերլուծաբանները:
Այդ կանխատեսման համաձայն' 2015 թվականին Ադրբեջանի քաղաքացիների պես ընտանեկան բյուջեի կեսից ավելին սննդի վրա կծախսեն ռուսաստանցիները: ՌԴ-ում դեռեւս այդ ծախսերը կազմում են 40 տոկոս:
Հեռուստաալիքը հայտնել է, որ ընդհանրապես ԱՊՀ տարածքում, այդ թվում նաեւ Վրաստանում, պարենի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը: Օրինակ, Ղազախստանում մթերքի վրա ծախսվում է եկամուտի մոտ 42 տոկոսը, Մոլդովայում' 43 տոկոսը, իսկ Ադրբեջանում' 50 տոկոսից ավելին: