Իտալացի հայտնի ձեռնարկատեր Գուիդո Գիզոլֆիին մարտի 3-ի երեկոյան մեռած են գտել սեփական ավտոմեքենայի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

Ավտոմոբիլը, որի մեջ եղել Է Mossi & Ghisolfi անդրազգային ընկերության փոխնախագահի մարմինը, գտել են Իտալիայի հյուսիսի Կարբոնարա Սկրիվիա փոքր քաղաքի ծայրամասում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 58-ամյա գործարարն սպանվել Է հրացանի կրակոցով շատ փոքր հեռավորությունից: Այդ տեղեկատվության համաձայն՝ խոսքը ինքնասպանության մասին Է: Ոստիկանությունը ձեռնարկչի մարմնի մոտ մահառաջի գրություն չի գտել:

 

Գիզոլֆին իտալացի «քիմիական արքա» Վիտորիո Գիզոլֆիի, որը 1953 թվականին հիմնել Է Mossi & Ghisolfi ֆիրման, որդին Էր: Այս ընկերությունն Իտալիայի՝ մեծությամբ երկրորդ քիմիական խումբն Է եւ համաշխարհային առաջատարը պլաստիկե փաթեթվածքի արտադրության բնագավառում:

 

Գուիդո Գիզոլֆին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամ Էր եւ համարվում Էր ներկայիս վարչապետ, դեմոկրատների առաջնորդ Մատեո Ռենցիի առավել մերձավոր ձեռնարկիչներից մեկը: Corriere della Sera ազդեցիկ թերթը նրան համարում Է Իտալիայի վարչապետի գլխավոր հովանավորներից մեկը եւ նրա խորհրդականը ձեռնարկչությանը վերաբերող հարցերում: Գործարարը նաեւ մտնում Էր Իտալիայի Intesa San Paolo խոշոր բանկի հսկիչ խորհրդի կազմի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: