Պակիստանում Reuters գործակալության բյուրոյի ղեկավար Մարիա Գոլովնինային մեռած են գտել Իսլամաբադի իր բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հաղորդել է երկրի ոստիկանությունը:
Գոլովնինայի մահվան պատճառը դեռևս չեն պարզել: Ոստիկանության տվյալներով՝ լրագրողուհու մահվան փաստով հետաքննություն է սկսվել: