Մոլդովայում մեռած են գտել խորհրդարանի պատգամավոր Իոն Բուտմալային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քիշնեւի ոստիկանության գլխավոր տեսչության ղեկավար Իոն Բոդրուգը լրագրողներին հայտնել Է, որ ժողովրդական ընտրյալի մարմինը հայտնաբերել Է նրա կինը Կագուլ քաղաքի իրենց տան բակում: Նրա տվյալներով՝ մահը դրա Է հասե լ կրծքին արձակված կրակոցից հետո: Հետաքննությունը դիտարկում Է մի քանի վարկածներ, այդ թվում՝ ինքնասպանությունը:

 

Բուտմալայը զբաղեցրել Է շրջանային ոստիկանության ղեկավարի, Կագուլի շրջանի փոխնախագահի պաշտոնները, վերջին տարիներին նա Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Էր, պաշտպանության եւ հասարակական կարգի գծով հանձնաժողովի քարտուղարը:

 

Նա Մոլդովայում ժողովրդականություն Էր վայելում խորհրդարանում ունեցած իր ելույթներով, որոնցում խստիվ քննադատում Էր իշխանության, արդարադատության եւ իրավապահ մարմինների վերին Էշելոններում տիրող կոռուպցիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: