Իտալացի հայտնի ձեռնարկատեր Գուիդո Գիզոլֆիին մարտի 3-ի երեկոյան մեռած են գտել սեփական ավտոմեքենայի մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

 

Ավտոմոբիլը, որի մեջ եղել է Mossi & Ghisolfi անդրազգային ընկերության փոխնախագահի մարմինը, գտել են Իտալիայի հյուսիսի Կարբոնարա Սկրիվիա փոքր քաղաքի ծայրամասում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 58-ամյա գործարարն սպանվել է հրացանի կրակոցով շատ փոքր հեռավորությունից: Այդ տեղեկատվության համաձայն՝ խոսքը ինքնասպանության մասին է: Ոստիկանությունը ձեռնարկչի մարմնի մոտ մահառաջի գրություն չի գտել:

 

 

Գիզոլֆին իտալացի «քիմիական արքա» Վիտորիո Գիզոլֆիի, որը 1953 թվականին հիմնել է Mossi & Ghisolfi ֆիրման, որդին էր: Այս ընկերությունն Իտալիայի՝ մեծությամբ երկրորդ քիմիական խումբն է և համաշխարհային առաջատարը պլաստիկե փաթեթվածքի արտադրության բնագավառում:

 

 

Գուիդո Գիզոլֆին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամ էր և համարվում էր ներկայիս վարչապետ, դեմոկրատների առաջնորդ Մատեո Ռենցիի առավել մերձավոր ձեռնարկիչներից մեկը: Corriere della Sera ազդեցիկ թերթը նրան համարում է Իտալիայի վարչապետի գլխավոր հովանավորներից մեկը և նրա խորհրդականը ձեռնարկչությանը վերաբերող հարցերում: Գործարարը նաև մտնում էր Իտալիայի Intesa San Paolo խոշոր բանկի հսկիչ խորհրդի կազմի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: