Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներին' ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա հարյուրերորդ տարելիցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքակա Haberler.com լրատվականը:
Դավութօղլուն կազմակերպությունների ղեկավարներին կոչ է արել մի կողմ թողնել ազգային հարցերի վերաբերյալ տարակարծությունները և համատեղ աշխատել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ: