Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 10%-ով կրճատել է իր, երկրի վարչապետի, ինչպես նաև գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձերը: Այդ մասին, ինչպես հայտնել է rbc.ru-ն, ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրում:

 

Այլ հրամանագրերով' Պուտինը 10%-ով կրճատել է Կրեմլի վարչակազմի, կառավարության ապարատի, ինչպես նաև Հաշվիչ պալատի աշխատավարձերը:

 

Այն մասին, որ Կրեմլի վարչակազմի աշխատավարձերը կկրճատվեն 10%-ով, Պուտինը հայտնել էր փետրվարի 27-ին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստի ժամանակ: