ԱՄՆ-ն սառեցրել է ամերիկացի հրահանգիչների կողմից ուկրաինացի զինծառայողների հատուկ նախապատրաստման ծրագիրը, հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը. փոխանցում է Reuters-ը:

 

Վաշինգտոնյան վարչակազմն սկզբում ցանկանում է հետևել, թե ինչպես կպահպանվի հրադադարի ռեժիմն Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կողմերի միջև:

 

«ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որպեսզի Մինսկի համաձայնագրերն իրագործվեն: Ուկրաինացի զինվորների ուսուցման առաքելությունն առայժմ դադարեցված է, սակայն Եվրոպայում ամերիկյան զորակազմը պատրաստ է իրականացնել այդ առաքելությունն այն դեպքում, եթե մեր կառավարությունը որոշում ընդունի դրա իրագործմանն անցնելու վերաբերյալ»,- հայտարարել է նա:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են գրել նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նրան թույլ տալ Ուկրաինա մատակարարել մահաբեր սպառազինություն: