Պեկինը մտադիր Է այս տարի իր ռազմական ծախսերն ավելացնել 10 տոկոսով: Այսպիսով, Չինաստանի ռազմական բյուջեն կկազմի տարեկան 145 միլիարդ դոլար հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

ՉԺՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ լրացուցիչ միջոցները կօգտագործվեն բանակի արդիականացման նպատակով:

 

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Չինաստանը փողերը ներդնում Է ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի բարձրտեխնոլոգիական բնագավառներում, ինչպիսիք են սուզանավերի եւ անտեսանելի ինքնաթիռների կառուցումը, իսկ իրական ռազմական բյուջեն շատ անգամ ավելի մեծ Է հայտարարվածից: