ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Էդվարդ Սնուդենը դիմել է Շվեյցարիայի իշխանություններին' ապաստան տրամադրելու խնդրանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, Սնուդենը նշել է, որ ցանկանում է մեկնել Ժնեւ, որտեղ դիվանագիտական քողի ներքո երբեք չի աշխատել որպես գաղտնի գործակալ:
«Ես ցանկանում եմ վերադառնալ Շվեցարիա, իմ ամենասիրելի հիշողություններից մեկը կապված է Ժնեւի հետ»,- հայտարաել է Սնուդենը, ով ներկա դրությամբ գտնվում է Ռուսաստանում: Շվեյցարիայի իշխանությունները դեռ չեն արձագանքել Սնուդենի խնդրանքին: