«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ: Այդ նպատակով, ընդհանուր առմամբ, կանցկացվի 6 դասընթաց: «Արմենպրես»-ի փոխացմամբ' ամառային դպրոցի ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառա վարության հաստատմանը, որը կքննարկվի գործադիրի մարտի 10-ի նիստի օրակարգում:
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:
2015 թ. ծրագրի իրականացման սկզբունքները մշակվել են՝ հաշվի առնելով դասընթացների իրականացման 2012-2014թթ. արդյունքները: