Մարտի 11-ին երեկոյան Արգակի մակերեւույթին տեղի Է ունեցել X դասի հուժկու բռնկում, որը SDO արեգակնային դիտարանը գրանցել Է լուսատուի մակերեւույթին դրա հայտնվելու պահին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NASA-ի մամուլի ծառայությունը:
Ինչպես ցույց են տալիս լուսանկարները եւ այդ ուղեծրային աստղադիտակի հավաքած տվյալները, X2.2 դասի հուժկու բռնկումն Արեգակի մակերեւույթին հայտնվել Է մարտի 11-ին երեւանի ժամանակով ժամը 20-ն անց 22 րոպեին: Առայժմ գիտնականները չգիտեն՝ այդ արտանետումը կանցնի արդյոք Երկրի մոտով թե, այնուամենայնիվ, կդիպչի նրա մագնիսային վահանին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ եթե դա իրոք տեղի ունենա, ապա GPS-ի, ԳԼՕՆԱՍՍ-ի եւ վերերկրյա-տիեզերական հաղորդակցումների համակարգերի արբանյակները պոտենցիալ կերպով կարող են մի շարք անսարքություններ եւ կապի կորուստներ ունենալ: Երկրի վրա մարդկանց եւ Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացների արողջությանը նման բռնկումները չեն սպառնում: