Ճապոնիայի հյուսիս - արեւելքում փետրվարի 17-ին տեղի Է ունեցել 6,9 մագնիտուդով ուժգին երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությանը, ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է ծովում՝ Իվատեի պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից մոտավորապես 210 կիլոմետր հեռավորությամբ, օջախը եղել Է ծովի հատակին՝ 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են հյուսիս - արեւելքի 17 պրեֆեկտուրաներում, Հոնսյու կղզու կենտրոնում եւ Հոկայդո կղզում:
Ինչպես հաղորդել Է Tohoku Electric Power գործարկու ընկերությունը, որը պատասխանատու Է երկրի հյուսիսարեւելյան տարածաշրջանի Էլեկտրակայանների անվտանգության համար, երկրաշարժը չի ազդել ատոմակայանների աշխատանքի վրա:
Ցունամիի սպառնալիքը չեղյալ Է հայտարարված: 10-ից մինչեւ 20 սանտիմետր բարձրության ալիքները երկու անգամ հասել են Ճապոնիայի հյուսիսարեւելյան ափ՝ Իվատեի պրեֆեկտուրայի շրջանում:
Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդումներ առայժմ չեն ստացվել: Japan Railway երկաթուղային ընկերության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել Է Shinkansen արագընթաց գնացքների երթեւեկությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նստավայրին կից ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, որը կզբաղվի արտակարգ պատահարների վերաբերյալ տեղեկատվության հավաքմամբ: