Ապրիլի լույս 3-ի գիշերը 7,8 մագնիտուդով նոր երկաշարժ է տեղի ունեցել Չիլիում, հաղորդում է Reuters-ը: Էպիկենտրոնը գտնվում Էր Իկիկե քաղաքից 19 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ 20 կիլոմետր խորության վրա: Տարերքից ավերածությունների եւ տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: Ըստ սեյսմոլոգների տվյալների՝ գետնի տատանումները խոշորամասշտաբ ցունամի չեն առաջացնի:

 

8,2 բալ ուժգնության նախորդ երկրաշարժը հանգեցրել Է մոտավորապես մեկ միլիոն մարդու տարահանման: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են ապրիլի 1-ին: Դրա հետեւանքով զոհվել Է վեց մարդ, հարեւան Պերուում ինը մարդ վիրավորվել Է: Շուրջ 2600 տուն քանդվել Է կամ վնասվել: Երկրաշարժը հանգեցրել Է ցունամիի առաջացման, որի ալիքները գերազանցել են երկու մետր բարձրությունը: