«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներն սպառնացել են Փարիզի վրա նոր հարձակումներով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որն զբաղվում է իսլամիստական ռեսուրսների մոնիտորինգով:

 

«Մենք ցանկանում ենք Փարիզը, իսկ հետո Հռոմը»,- մեջբերվում է ԻՊ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամադ Ալ-Ադնանիի խոսքը:

 

Գրոհայինների ներկայացուցիչը նաև խոստացել է, որ շուտով իրենք կփորձեն Սաուդյան Արաբիայից վերցնել Մեքքան ու Մեդինան, այնուհետև կանցնեն Իրանին: