Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային երկրի ներսում իրականացվող գրաքննության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk պարբերականը:
Ամերիկյան լրատվամիջոցը, հիշեցնելով, որ անցնող տարվա ընթացքում ամենաշատը հենց Թուրքիան էր հեռացրել իր երկրի քաղաքացիների արած թվիթերյան գրառումները, արձանագրել է, որ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ Թուրքիայում թիրախի տակ են առնվել թուրք տարբեր գործիչներ:
The New York Times-ի պատրաստած նյութում անդրադարձ է կատարվում նաև այն փաստին, որ թուրքական լրատվամիջոցները լայնորեն քարոզում են «Իսլամական պետության» գործունեությունը, ինչը նույնն է, թե աջակցում են իսլամիստական ծայրահեղ-ահաբեկչական խմբավորմանը: