ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը չի ցանկացել մեկնաբանել երկրի ղեկավարի գտնվելու վայրի մասին խոսակցությունները' նշելով, որ նման պրակտիկա գոյություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

 

 

«Դոժդ» հեռուստաընկերության խնդրանքին' մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահը գրիպով հիվանդ է, Պեսկովը պատասխանել է. «Չենք մեկնաբանում, թեման փակ է»:

 

 

Ավելի վաղ մամուլի քարտուղարը, պատասխանելով նախագահի աշխատանքային գրաֆիկի եւ ենթակաների հետ հանդիպումների վերաբերյալ հարցին, պարզաբանել էր, որ «հանդիպումները անընդհատ են տեղի ունենում, սակայն ոչ բոլորն են հանրային»: