Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:

 

 

Նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների և վերջիններիս այցի եկած ծնողների հետ: Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին' հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթել արագ ապաքինում: