ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կայունության ձեռք բերման միակ ուղին համարում է պաղեստինյան պետության ստեղծումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«ԱՄՆ-ն հավատում է, որ երկու պետությունների ստեղծումը տարածաշրջանում կայունության ձեռք բերման լավագույն ուղին է»,- նշել է Օբաման:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ հարցում այլ մոտեցում ունի:
Ավելի վաղ The Huffington Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Նեթանյահուի դժկամությունը' պաղեստինյան պետության գոյության հնարավորությունը ընդունելու հարցում, բարդացնում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումների որոնումները: