Ռուսաստանը միջազգային որոնում է հայտարարել թմրանյութերի առեւտրով զբաղվող ադրբեջանցու' 43-ամյա Ռամզիյա Սադըգզադեի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ինտերպոլի կայքը' նշելով, որ Ռ. Սադըգզադեն զբաղվում է թմրանյութերի ապօրինի արտադրությամբ, առեւտրով եւ փոխադրմամբ:
Նշվում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները Ռ. Սադըգզադեի նկատմամբ միջազգային որոնում են հայտարարել, եւ նրան ձերբակալելու համար դիմել են Ինտերպոլին: