Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսատանի հետաքննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել հակառուսական ուժերին հրապարակավ ծայրահեղ գործողություններ և Ռուսաստանի տարածքում ահաբեկչության կոչեր անելու համար: Դրանով իսկ Յարոշը խախտել է ՌԴ ՔՕ-ի 205.2 և 280.2 հոդվածները:

 

Հիշեցնենք, որ «Աջ հատվածի» ղեկավար Դմիտրի Յարոշը դիմել էր Չեչնիայի իսլամիստ ծայրահեղականների ղեկավար Դոկու Ումարովին' աջակցության խնդրանքով, իսկ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե խոստանում է սպանել Յարոշին: