Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել թուրք գործարար Մուրադ Նեգիզի նկատմամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 46-ամյա թուրք գործարարի մասին հայտարարությունը տեղադրվել է «Ինտերպոլ»-ի կայքում:

 

 

Նեգիզը, ով ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել Ադրբեջանում և եղել է մի ընկերության ղեկավար, մեղադրվում է հարկերը վճարելուց խուսափելու մեջ:

 

 

Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից թուրք ձեռնարակատիրոջ դեմ միջազգային հետախուզում հայտարարելու այս դեպքը միակը չէ: Վերջերս նմանօրինակ հայտարարություններ էին տարածվել մի քանի այլ թուրք գործարարների նկատմամբ ևս, ովքեր մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: