Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզություն են հայտարարել հերթական թուրք գործարարի նկատմամբ, ով հրաժարվում է վճարել հարկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Թուրքիայի 58-ամյա քաղաքացի Մեհմեդ Յայլաքի մասին համապատասխան հայտարարությունը տեղադրվել է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ թուրք գործարարը Ադրբեջանում զբաղվում էր ձեռնարկատիրությամբ:
Վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի անգամ միջազգային հետախուզություն է հայտարարել Թուրքիայի քաղաքացի տարբեր ձեռներեցների նկատմամբ, ովքեր բոլորն էլ մեղադրվում են հարկերը վճարելուց խուսափելու մեջ: