Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հետախուզման հայտարարությունն արդեն տեղադրված է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում: Իրանի քաղաքացի Սեիդ Սալեհ Հուսեյնլին մեղադրվում է փաստաթղթերի կեղծման և խարդախության մեջ: