Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով «Ինտերպոլ»-ում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Յահլը Օմարը մեղադրվում է մեծ չափով հարկերի վճարումից խուսափելու մեջ:

 

Նախօրեին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել ևս մեկ թուրք գործարարի նկատմամբ, ով ղեկավարում էր մի մեծ շինարարական ընկերություն: