Ինտերպոլը հրաժարվել է Վրաստանի իշխանությունների պահանջով միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի դատախազությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է դարձյալ դիմել Ինտերպոլին նման հարցմամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը միանգամից մի քանի քրեական գործի ֆիգուրանտ է: Մասնավորապես, նրան մեղադրում են բյուջետային միջոցները վատնելու ու լիազորությունները չարաշահելու մեջ:
Սաակաշվիլին իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն է համարում: