Ինտերպոլի հատուկ հանձնաժողովը որոշում է կայացրել միջազգային հետախուզում հայտարարել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դատական իշխանությունները պետության նախկին ղեկավարին որոնում են «քրեական հետապնդման կամ պատժի ենթարկելու համար»: Նա մեղադրվում է անձամբ կամ կազմակերպված հանցախմբի կազմում ունեցվածքի յուրացման և վատնման, հատկապես խոշոր չափերի չարաշահումների մեջ: