Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու և Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ: Այս մասին հայտնում է RT-ն:

 

Ավակովն ու Կոլոմոյսկին մեղադրվում են սպանության կազմակերպման, ռազմական գործողություններում արգելված միջոցներ կիրառելու, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու, մարդկանց առևանգելու մեջ: