Ադրբեջանի Գերագույն դատախազությունը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Այս մասին հաղոորդում է ՏԱՍՍ-ը:

 

Ավելի վաղ Ադրբեջանի Գերագույն դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետով (հակապետական բնույթի բացահայտ կոչեր) և 318-րդ հոդվածի 2-րդ կետով (Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում): Հուլիսի 28-ին Բաքվի Նասիմինի շրջանի դատարանը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, և այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրա ձերբակալության համար:

 

Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը պայմանավորված է նրա' Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով: