Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել թուրք գործարարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին տեղեկությունը տեղադրված է «Ինտերպոլի» պաշտոնական կայքում: Թուրքիայի 68-ամյա քաղաքացի Էրդեներ Օղուզ Ֆահրի Ալի Ռըզան մեղադրվում է հարկերը վճարելուց խուսափելու մեջ:

 

Թուրք գործարարի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու նախադեպն առաջինը չէ Ադրբեջանում: Նախորդ' 2013 թվականի ընթացքում Բաքուն «Ինտերպոլի» էջով հայտարարություն էր արել ևս մի քանի թուրք գործարարների վերաբերյալ: Նրանք բոլորը մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: