Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել թուրք գործարարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Թուրքիայի 68-ամյա քաղաքացի Էրդեներ Օղուզ Ֆահրի Ալի Ռըզան մեղադրվում հարկերը վճարելուց խուսափելու մեջ:
Թուրք գործարարի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու նախադեպն առաջինը չէ Ադրբեջանում: Նախորդ' 2013 թվականի ընթացքում Բաքուն «Ինտերպոլ»-ի էջով հայտարարություն էր արել ևս մի քանի թուրք գործարարների վերաբերյալ:
Նրանք բոլորը մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: