Մարդատար «Բոյինգ»-ը, որի շարժիչներից մեկը խափանվել էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռիչքի ընթացքում, բարեհաջող վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
Ինքնաթիռը կատարում էր «ՅուՏեյր» ավիաընկերության «Վնուկովո»-»Պուլկովո» չվերթը: Դատախազույթան տվյալներով՝ օդանավում եղել է 72 ուղևոր և անձնակազմը: Ավիաընկերության մամուլի ծառայությունում հայտնել են, որ ինքնաթիռը վնասվածքներ չունի, ուղևորներից ոչ մեկը չի տուժել: