Լիբիական մարդատար ինքնաթիռը, որը, հնարավոր է, առեւանգված է երկու օդահենների կողմից, վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում: Նրանք սպառնում են պայթեցնել օդանավը, որում 118 մարդ է գտնվում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Չարագործների պահանջները դեռեւս հայտնի չեն:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը իրազեկված է ինքնաթիռում հնարավոր պատանդառման հետ կապված իրադրության մասին: Կառավարության ղեկավարն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում: Նրա խոսքով՝ երկրի արագ հակազդման ծառայությունները բերվել են լիակատար պատրաստության վիճակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: