Ի տարբերություն Արցախ-Ադրբեջան շփման գծի, որտեղ հակառակորդը շարունակում է սադրանքներ իրականացնել եւ լարված պահել իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ դրությունը համեմատաբար հանգիստ է:

 

«Իրավիճակը հանգստացել է, իհարկե կրակոցներ կան, սակայն դրանց չափը նվազել է, սադրանքներ էլ չկան»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համեմատական հանգստությունը չի թուլացրել հայկական զինված ուժերի զգոնությունը եւ նրանք շարունակում են վերահսկել դրությունն ու ապահովել անվտանգություն: