Իրավիճակը սահմանին միշտ պետք է ներկայացնել համեմատության մեջ: Եթե այս պահի դրությամբ ընդհանուր գնահատենք, ապա հրադադար է, որևէ ակտիվ գործողություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: 

 

«Եթե համեմատենք տարվա սկզբի հետ՝ բավականին հանգիստ է, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ էլի բավականին հանգիստ է և որևէ լուրջ միջադեպեր առաջին գծում չկան»,- նշեց Հակոբյանը: