Գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման« դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ Շիրակի մարզում իրականցվելու են համապատասխան աշխատանքներ: Մարզի առավել հեղեղավտանգ տեղամասերով հայտնի են Ղորղոբա« Ղարանղու« Աշոցք« Ախուրյան գետերը« Գյումրի-Չայ գետակը« Մարալիկի« Ջաջուռի« Ո ղջիի« Մարմաշեն-Հովունի« Կամո-Կառնուտ հեղեղատարները: Շիրակի մարզպետը հաստատել է մարզի տարածքում 2015 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման« դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների ծրագիրը. համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք կանխարգելիչ միջոցառումները:

 

Համաձայն այդ ծրագրի՝ հեղեղավտանգ ժամանակահատվածում սելավատարների հուների մաքրման աշխատանքներ են նախատեսվել Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում, Ախուրյանի տարածաշրջանի 17 համայնքներում, Անիի տարածաշրջանի՝ 8, Արթիկի տարածաշրջանի՝ 22, Ամասիայի տարածաշրջանի՝ 11, Աշոցքի տարածաշրջանի՝ 10 համայնքներում: Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատրաստի վիճակի բերել արագ արձագանքման խմբերը« ինժեներական տեխնիկան և ունենալ պահուստային վառելիք՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով:

 

Այս ուղղություններով նախապատրաստական աշխատանքները սկսվել են մարտի 1-ից, իսկ հիմնական աշխատանքները իրականացվում են մարտի 20-ից, որոնք կշարունակվեն ոչ միայն մինչև հեղեղավտանգ ժամանակահատվածի ավարտը, այլ ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին մարզի խորհրդի մարտի 27-ին կայացած խորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը: «Անցած 7 տարիների ընթացքում մարզում արձանագրված հեղեղումների դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները ապրիլ-հունիսի հոսքի ձևավորման մեջ կունենան կամ դրական, կամ բացասական ազդեցություն՝ կախված ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից: Օդի ջերմաստիճանը ապրիլին կանխատեսվում է կլիմայական նորմերին մոտ« իսկ տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի»,- հայտնեց նա:

 

 

Արմենուհի Մխոյան