Սիեռա Լեոնեում ավարտվել Է եռօրյա կարանտինը, որը հայտարարվել Էր Էբոլա տենդի շարունակվող համաճարակի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշխանությունները շուրջ 6 միլիոն տեղացի բնակիչների կոչ Էին արել 72 ժամ անցկացնել՝ դուրս չգալով տնից: Այդ ընթացքում կամավորները եւ բժիշկները կատարել են բնակարանների զննում եւ հայտնաբերել նոր ախտահարվածների՝ առողջներին հիշեցնելով նախազգուշական միջոցների մասին:
Մինչդեռ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն նախազգուշացրել Է, որ իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ համանման կարանտին սահմանել ամբողջ երկրում, եթե դա պահանջվի:
Ավելի վաղ նախագահ Կոնդեն Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ 45 օրով արտակարգ դրություն Էր սահմանել Գվինեայի հինգ նահանգներում:
Մի շարք հիվանդանոցներ եւ կլինիկաներ բերվել են կարանտինի վիճակի: Նաեւ սահմանվել են հուղարկավորությունների նոր կանոններ:
Իր հերթին, Լիբերիայի կառավարությունը հայտարարել Է, որ ներկայում երկրի տարածքում Էբոլայով վարակվածներ չկան: