armsport.amԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Գերմանիայի առաջնության 27–րդ տուրի «Բավարիայի» հետ խաղի (0:1) շուրջ իր կարծիքով։
«Առաջին 10 րոպեներին մենք լավ տեսք ունեինք։ Դրանից հետո շանսերը քիչ էին։ «Բավարիան» նահանջել էր և ատլետիկ ֆուտբոլ էր դավանում, իսկ մենք չէինք կարողանում մեր լավագույն խաղը ցուցադրել։ Ակնհայտ էր, որ մեզ չբավականեցրեց դարպասին կատարված հարվածները։
Եկրորդ խաղակեսն ավելի հաջող էր, բայց «Բավարիայի» հետ հաջողության հասնելու համար դա բավական չէ։ Բազմաթիվ կարևոր մանրուքներում մրցակիցը գերզանցեց մեզ և արժանիորեն հաղթեց»,– ասել է Կլոպը