ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է անվտանգության մասին «կոշտ զրույց» անցկացնել արաբական երկրների դաշնակիցների հետ: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում:

 

«Հարցնում են, թե ինչու արաբներն ինքնուրույն չեն պայքարում մարդու իրավունքների սոսկալի խախտումների դեմ, որոնք թույլատրում է Բաշար Ասադի ռեժիմը»,- ընդգծել է Օբաման:

 

Պարսից ծոցի 6 երկրների ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպմանն ԱՄՆ նախագահը մտադիր է կոչ անել նրանց ինքնուրույն լուծել ներքաղաքական խնդիրները:

 

Նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է արաբական երկրներին ցուցաբերել օգնություն արտաքին սպառնալիքների հետմղման գործում:

 

Օբաման մտադիր է հանդիպել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Կատարի, Օմանի և Բահրեյնի ներկայացուցիչների հետ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում: