Լեհաստանի, Դանիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ապրիլի 14-ին կայցելեն Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ապրիլի 7-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

 

«Նախարարները հանդիպումներ կունենան արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաեւ կհանդիպեն նախգահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ»,-ասել Է նա:

 

Այցի շրջանակներում Վրաստանի եւ Լեհաստանի միջեւ հուշագիր կստորագրվի Թբիլիսյան խորհրդաժողովի հիմնման մասին:

 

«Սա համագործակցության միանգամայն նոր փուլ Է: Այն նախատեսում Է Լեհաստանի ավելի ակտիվ մասնակցությունը Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ձգտումների իրականացմանը»,-նշել Է Կերեսելիձեն: