Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքի օդանավերն ապրիլի 11-ի գիշերը ռմբակոծել են մայրաքաղաք Սանայի ռազմական դիրքերը, մասնավորապես, միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմաբազան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել: Նաև ռմբակոծվել է ալ Հադիդա քաղաքը:
Սաուդյան Արաբիայի ռմբակոծության հետևանքով Ջուֆ մարզի Ալ Մաթամմա շրջանում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ հղի կին: Ռմբակոծությունը Սանայի և Ջոֆի մարզերի վրա ընդհատումներով շարունակվել է գիշերվա ընթացքում: Մյուս կողմից, Թաուահի շրջանում շարունակվում են բախումները Հադի Մանսուրի կողմնակիցների և բանակի միջև:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ահմադ Ասիրին նշել է, որ ռազմական գործողությունները կենտրոնացել են շիաների և բանակի հենակետերի վրա:
Կարմիչ Խաչի միջազգային կազմակերպությունը բժշկական օգնություն է տրամադրել Եմենին: Մարդասիրական օգնության օդանավը Եմեն է տեղափոխել 35.6 տոննա բեռ: Բացի այդ, ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը օգնություն է տրամադրել եմենցի երեխաներին: Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, Եմենում մարտի 19-ից ի վեր զոհվել է ավելի քան 640, վիրավորվել՝ 2220 մարդ: 335 հազար եմենցիների ստիպված լքել են իրանց տները:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն < i>մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: