Հայազգի հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի գործը «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից անջատվել Է եւ այժմ գտնվում Է առանձին վարույթում, գործում մնացել Է միայն մեկ Էպիզոդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է նրա փաստաբանը:

 

«Մեր գործն առանձին վարույթում Է եւ նրա նկատմամբ մնացել Է միայն մեկ Էպիզոդ՝ կապված Իգոր Իզմեստեւից (նախկին սենատոր, որն այժմ ցմահ դատապարտաված Է սպանությունների կազմակերպման համար) միջոցների հափշտակման հետ»,-ապրիլի 13-ին հայտարարել Է դատապաշտպանը Մոսկվայի Բասմանյան դատարանում:

 

Այսպիսով, Հայրապետյանին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են:

 

Դատարանում ելույթ ունեցած դատախազը հայտնել Է, որ Հայրապետյանի գործով հետաքննությունը կավարտվի մոտ ժամանակներս:

 

«Հայրապետյանի գործն այժմ գտնվում առանձին վարույթում, նրա գործով հետաքննությունը շուտով կավարտվի: Իսկ մյուս Էպիզոդները դեռեւս լրացուցիչ հետաքննություն են պահանջում»,-պարզաբանել Է դատախազը:

Լուսանկարը' Коммерсантъ